կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 10:59
Հասարակություն

Բուլկու նման

Բուլկու նման

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի պաշտոնավարման ժամկետը տարեվերջին երկարացվել է մինչև այս տարվա մարտ:

 

Թերթը տեղեկացնում է, որ մինչ այս մեկ անգամ էլ երկու տարով էր երկարացվել թոշակառու Գնդոյանի պաշտոնավարման ժամկետը: Նրա թերևս միակ արժանիքն այն է, որ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:

 

Ինչո՞ւ եք այդքան կառչել Ձեր աթոռից. «Ժողովուրդ»-ի այս հարցին Գնդոյանը պատասխանել է. «Ես ամենապոպուլյար մա՞րդն եմ, որ հետաքրքրվում եք ինձանով: Տեղյակ չեմ նույնիսկ ինչքան ժամանակով են պաշտոնս երկարացրել: Ինչքան Աստված կկամենա, այնքան կպաշտոնավարեմ: Աստծուց վերև էլ բան չկա, այ ցավդ տանեմ»:

 

Թերթը նշում է, որ Գնդոյանը «պոպուլյար» է այնքանով, որ Սևանա լիճն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ, իսկ ձկնգողությունը որևէ կերպ չի նվազում: