|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր սեփական ժողովրդին ուղղված հայտարարության մեջ հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնականապես լուծված է։
«Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Մենք հակամարտությունը կարգավորեցինք ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնաց անցյալում, ԼՂ հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ: Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով մահացածին, ապա թող դա անի իր տարածքում, իր տարածքում ստեղծի միավորում, հանրապետություն, հանրույթ «Լեռնային Ղարաբաղ» անունով, և մենք կճանաչենք այն: Բայց ոչ՝ Ադրբեջանում: Այս հարցը լուծված է»,- ասել է թշնամական պետության ղեկավարը։