կարևոր
7651 դիտում, 2 տարի առաջ - 2022-08-27 18:53
Քաղաքական

Պարտավոր ենք ընտրել այն կառապանին, որն ունի նման ծանր իրավիճակներից երկիրը դուրս բերելու փորձ. Սենոր Հասրաթյան

Պարտավոր ենք ընտրել այն կառապանին, որն ունի նման ծանր իրավիճակներից երկիրը դուրս բերելու փորձ. Սենոր Հասրաթյան

«Մինչ հայրենական կուսակցությունները, տարբեր մակարդակի քաղաքական և ռազմական գործիչներն ու վերլուծաբաները, հասարակական և լրագրողական միջավայրի ներկայացուցիչներն ու ֆեյսբուկյան օգտատերերը սեփական տեսլականն են ներկայացնեում աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի զարգացումների հորձանուտում հայտնված հայկական երկու պետականությունների անելիքների և նրանց սպասվող ոչ դյուրին հեռանկարի շուրջ, թշնամին, օգտվելով հայկական ապիկար իշխանությունների հանցավոր անգործությունից, աստծո յուրաքանչյուր օր սեղմում է մեր վզին փաթաթված մահվան օղակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հրապարակելով լուսանկար։

Այս բախտորոշ վիճակում, անգամ, կռիլովյան առակի հայտնի հերոսների օրինակով, ամեն մեկս մեր նախընտրած ուղղությամբ ենք ձգում «փրկության» սայլը և արդյունքում հայտնվում ավելի վատ վիճակում, քան կայինք երեկ: Վերջապես, ե՞րբ ենք գիտակցելու, որ սայլը շարժելու համար, գոնե այս ճակատագրական պահին, մենք պարտավոր ենք ընտրել այն կառապանին, որը որքան էլ հայտնի անհայրենիքների կողմից հանիրավի վարկաբեկված ու վարկաբեկվող, բայց իրականում ունի նման ծանր իրավիճակներից երկիրը դուրս բերելու անվիճելի փորձ...»: