կարևոր
3700 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-02 19:47
Քաղաքական Արցախ

Չենք կարող հրաժարվել պայքարից, որովհետև եռաբլուրում մի բանակ ունենք․ Շուշիի բնակիչ

2020թ․ նոյեմբերի 9-ի գիշերը իմ կյանքի ամենածանր գիշերն էր, ոչ միայն նրա համար, որ դավաճանաբար հանձնվեց իմ պաշտելի Շուշին ու կնքվեց խայտառակ պայմանագիր, այլ նրա համար, որ կար հստակ գիտակցում, որ այս ամենով բացվում է պատերազմի ավելի ծանր էջ․ այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց շուշեցի Նարե Սիմոնյանը։

«Ես հավակնում եմ ունենալ ուժեղ, ինքնիշխան, իր հերոսների գործը շարունակող հայրենիք»,- ասաց Նարե Սիմոնյանը։