Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ թե սպառնալ քրեական պատժով, այլ չստեղծել այնպիսի իրավիճակ, որը կառաջացնի հայհոյելու ցանկություն։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Հայհոյանքը լավ բան չէ, որովհետև ինչ-որ մեկը ինչ-որ մի օր գալու է՝ դրա համար պատասխան պահանջելու։ Հասարակության մեջ կա բարոյականության կոդեքս, այդ կոդեքը կարգավորում է այս հարաբերությունները։ Երբ բարոյականության կոդեքսը աղավաղվում է, երբ քաղաքական նկրտումներով և, արտաքին թշնամուն թողած, մեր ներսում թշնամի փնտրելու, ատելությունը խրախուսելու և վիրտուալ իրականության մեջ խոսքի անսահման ազատության պայմաններում ստեղծվում է բարոյական կոդեքսի անկում, արժեհամակարգային սնանկացում, սկսվում են հայհոյանքները»,- ասաց Ղազինյանը։
Ընդդիմադիր պատգամավորը պատմեց դեպք, որ հանդիպել է վիրտուալ տարածքում իրեն հայհոյած քաղաքացիներից մեկին, հարցրել է՝ «Դուք ինչ ճանաչո՞ւմ եք», ա պատասխանել է՝ ոչ։ «Ասացի՝ ինչո՞ւ եք հայհոյում, ասաց՝ բոլորը հայհոյեցին, ասացի՝ ես էլ հայհոյեմ»,- պատմեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։