Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձավ ներքաղաքական հարցերին, մասնավորապես` երեկ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած հանրահավաքի ու նստացույցի մասին:
Նա նախ նշեց, որ չի ընդունում այդ ուժերի կողմից «փրկություն» բառը շահարկելը, որովհետև այդ բառը ֆանատիզմ է պարունակում: Անդրադառնալով նստացույց անող ուժերի կողմից Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու կոչերին` նա միանշանակորեն ասաց, որ դա օրենքի խախտում է:
«ԱԺ նախագահը պետք է այնպես անի, որ երկրում կայունություն ապահովի, այդ պատճառով ես չեմ ուզում գնահատականներ տալ որևէ կողմին»,- հավելեց Գալուստ Սահակյանը:
Լրագրողները պնդեցին, որ Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարեց, թե հեղափոխությունը սկսված է: «Դե հեղափոխությունը սկսված է, իրենք էլ հայտարարում են երկիշխանության մասին, բայց չտեսանք այդ երկրորդ իշխանության իշխաններին»,- պատասխանեց Աժ նախագահը:
Հարցին, թե հնարավո՞ր է` Մարտի 1-ի կրկնություն լինի, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այն ժամանակ հարթակում հավաքված էին ավելի ամուր քաղաքական գործիչներ և գիտեին, թե որ ինչպես սկսեն ու ինչ արդյունքներ ապահովեն, բայց այս ուժը ավելի շատ քաղաքացիական է, քան քաղաքական:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են իշխանությունները խոչընդոտում, որ մարզերից ավտոբուսները գան Երևան, և մարդիկ հնարավորություն ունենան հանրահավաքին մասնակցելու: ԱԺ նախագահն այսպես պատասխանեց. «Ես հիշում եմ 1988-ը, երբ զորքն էր կանգնած, բայց մարդիկ գալիս էին ու իրենց տեսակետը հայտնում: Այնպես որ` պետք չէ նման պատճառներ բերել: Ոչ էլ պետք է այս սահմանադրական փոփոխությունների գործընթացը կենաց ու մահու պայքար դարձնել, որովհետև եթե կընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ուրեմն` լավ, եթե չեն ընդունվի, ապա կյանքը դրանով չի վերջանում: Պարզապես որոշ մարդիկ փորձում են օգտագործել այս գործընթացը իրենց կրքերն ամբողջացնելու համար»: