Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում կրքերն օր օրի ավելի են թեժանում: Համալսարանը ռեկտոր չունի, եւ այդ հարցը չի կարողանում լուծել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի Ժ/Պ Վահրամ Դումանյանը, որը ստանձնել է խնդրի կարգավորումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 10-ին նախարարի այցը համալսարան ոչ թե իրավիճակը մեղմել է, այլ, ընդհակառակը, ավելի է վատթարացրել:
Հիշեցնենք, որ նշված օրը ԵՊՀ-ում ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել էր ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգը եւ ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխություններին առնչվող հարցերը: Հավելենք, որ հայրենի կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն էր տվել մի որոշման, ըստ որի՝ բուհի կառավարման համար իշխանությանն անհրաժեշտ չի լինի բուհի ներկայացուցիչների համաձայնությունը:
Հանդիպման ժամանակ կրքերը այնքան էին թեժացել, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հայտարարել էր՝ Դումանյանը թող գնա ու Նիկոլ Փաշինյանին փոխանցի, որ ԵՊՀ-ն իր «դյուքյանը» չէ։ Այդ միջադեպից հետո մայր բուհում գործում են տարբեր խմբեր, որոնք ամեն ինչ անում են, որ այս իշխանությանը չհաջողվի ԵՊՀ ռեկտոր ընտրել, ու հարցն անժամկետ հետաձգված է: Դումանյանի՝ ռեկտոր դառնալու երազանքը դեռ շարունակում է անկատար մնալ»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում