կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 09:25
Քաղաքական

Աբովյանում կրքերն օր օրի շիկանում են. «Հրապարակ»

Աբովյանում կրքերն օր օրի շիկանում են. «Հրապարակ»

«Աբովյանում կրքերն օր օրի շիկանում են, քաղաքապետ դառնալու հավակնորդների թիվը՝ ավելանում: Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ անգամ Դաշնակցությունն այստեղ թեկնածու ունենա, ի դեմս աբովյանցի Պետրոս Մեղրյանի, ով ազատամարտիկ հանգուցյալ Շահեն Մեղրյանի եղբայրն է: Առաջադրվելու ցանկություն ունի նաև «Նարեկ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հակոբյանը: Ու թեպետ խոսվում է, թե ՀՀԿ-ի թեկնածուն կարող է լինել հայտնի Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, սակայն, մեր տեղեկություններով, այս հարցում լիակատար անորոշություն է, և Պալաչին հավասար մկաններն է մարզում նաև ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, Հրազդանի հարկայինի պետի տեղակալ Արմեն Գրիգորյանը: ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբոր՝ Մանուկ Մելիքյանի առաջադրումը լինելու է սիմվոլիկ՝ ՀՀԿ-ական թեկնածուից ձայն փախցնելու նպատակով:

 

Ինչպես հայտնի է, հիմնական մրցակցությունը լինելու է մարզպետ Գուլոյանի հովանավորչությունը վայելող Վահագն Գևորգյանի և ՀՀԿ-ական թեկնածուի միջև, թեև ամեե ինչ կարող է փոխվել ՀՀԿ-ի որոշումից հետո: Իսկ նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանի առաջադրման ցանկության վերաբերյալ Աբովյանի ԲՀԿ-ականները պնդում են, որ Իսրայելյանն առաջադրվում է, որ հետո իր ձայները տա Պալաչին, իսկ վերջինի կողմնակիցները հայտարարում են, թե Իսրայելյանը ձայն փախցնելու համար է խաղի մեջ մտցվում: Հստակ է մի բան, որ շատերի առաջադրման ցանկությունների մասին վերջնական հստակություն կմտցվի միայն այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն հայտարարի իր որոշման մասին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։