կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-27 14:06
Քաղաքական

Կրքերն ԱԺ-ում թեժացան. պատգամավորները հանվեցին

Կրքերն ԱԺ-ում թեժացան. պատգամավորները հանվեցին

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկումներ ընթացան կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության շուրջ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ եթե գոյություն ունի երաշխիքային հիմնադրամ, ապա թող ընդունեն օրենք, որ բոլոր այդ տեսակի հիմնադրամները ազատվեն շահութահարկից, իսկ այս դեպքում Հրանտ Բագրատյանը դժգոհ էր, որ օրենսդրական նախաձեռնությունը մեկ հիմնադրամի է վերաբերելու, ինչը սելեկտիվ օրենսդրություն ու արդարադատություն է, որը ԱԺ կողմից դարձել է ավանդույթ, իսկ կառավարությունը ԱԺ-ն իջեցնում է մինչև հատակի մակարդակի:

 

«Երբ ասում եմ դրա մասին, ասում են՝ հիմա դու դե՞մ ես, որ այս պահին լավ նախաձեռնությամբ հանդես գանք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

 

Նշենք, որ բանավեճի ընթացքում Հրանտ Բագրատյանն անընդմեջ խոսելու իրավունք էր խնդրում, ինչին հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանեց.  «Ինչքան դու ես խոսելու համար փող ստանում, այնքան էլ ես եմ ստանում, թող մի քիչ էլ մենք խոսենք»։ Բագրատյանն էլ հակադարձեց. «Այսօր չխոսելու համար էլ են փող տալիս»։ Վարդան Այվազյանն էլ համաձայնեց, որ, ցավոք, շատերն էլ չխոսելու համար են փող ստանում: Երբ թեժ լեզվակռվի ընթացքում Բագրատյանը վեր կացավ տեղից, Վարդան Այվազյանին թվաց, թե նա լքում է նիստը, սակայն պարզվեց, որ պիջակն է հանում: Ի պատասխան, Վարդան Այվազյանը ցուցադրական կանգնեց եւ հանեց իր պիջակը: