|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մեծ Բրիտանիայում ավարտվել են ռադարների համար անտեսանելի անօդաչու ռմբակոծիչի ստեղծման աշխատանքները. տեղեկացնում է The Telegraph-ը:
Ձայնի արագությունը գերազանցող արագությամբ թռչող անօդաչու ինքնաթիռի փորձարկումները կսկսվեն այս տարի` ավելի ուշ: Սարքը կոչել են Տարանիս` կելտերի ամպրոպի աստծո անունով: Ինքնաթիռի գինը 125 մլն ֆունտ ստերլինգ է:
Ներկայուսմ ԱՄՆ ռազմաօդային ուժերը կիրառում են անօդաչու սարքեր, որոնք ղեկավարվում են հեռակառավարմամբ: Նոր բրիտանական մշակումը տարբերվում է նրանով, որ ինքնաթիռը գործողություններ է կատարում ու թիրախ ընտրում առանց մարդկանց միջամտության: