|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թուրքիայում ստեղծել են նոր սերնդի զինվորական համազգեստ, որը չեն «տեսնում» գիշերային տեսասարքերը եւ ջերմախցիկները: Նոր համազգեստն արդեն կիրառվում է երկրի հակաահաբեկչական ստորաբաժանումներում. տեղեկացնում է «Սաբահը»:
Համազգեստը պատրաստվում է արժաթե մանրաթելից, որի շնորհիվ համազգեստով մարդուն արբանյակներն ու ռադարները չեն հայտնաբերում:
«Անտեսանելի» հագուստ արտադրող «Օզթեկ» ընկերությունը 8 տարի է` համագործակցում է Հաջեթեպե համալսարանի հետ մեկ այլ նախագծի իրականացման ուղղությամբ` անտեսանելի դարձնել օբյեկտները: Նման տեխնոլոգիայի շնորհիվ մարմինների ձեւերի փոփոխության տպավորություն է ստեղծվում, ասենք` տանկը սարքերը գրանցում են որպես ծառ:
Այդ ժամանակակից տեխնոլոգիան արդեն կիրառվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի զինված ուժերում: