կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-06 12:05
Աշխարհ

ԱՄՆ-ն ավիակիր տեխնիկա և ռմբակոծիչ է տեղակայել Միջին Արևելքում` «Իրանին նախազգուշացնելու» նպատակով

ԱՄՆ-ն ավիակիր տեխնիկա և ռմբակոծիչ է տեղակայել Միջին Արևելքում` «Իրանին նախազգուշացնելու» նպատակով

Միացյալ Նահանգներն ավիակիր ծովային տեխնիկա և ռմբակոծիչ է տեղակայել Միջին Արևելքում`Իրանին «հստակ և անսխալական մեսիջ» ուղարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքով` իրենք նման քայլ անելով` գործել են «ի պատասխան մի շարք մտահոգիչ ցուցումների և զգուշացումների»: Նա նաև հավելել է, որ «ԱՄՆ-ն իրանական ռեժիմի հետ պատերազմել չի ցանկանում, բայց ամբողջովին պատրաստ է հակահարված հասցնել անհրաժեշտության դեպքում` լինեն թե’ կանոնավոր իրանական ուժերը, թե’ Իսլամական հեղափոխական պահպանողականների կորպուսը և թե’ այլ անձինք»:

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի անանուն պաշտոնյայի խոսքերը, նշում է, որ ռազմակայանի տեղակայումը ԱՄՆ ուժերի վրա իրանական ուժերի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանվելու ու հակահարված տալու համար է:

Հավելենք նաև, որ նավը գտնվում է Եվրոպայում դեռևս ապրիլի վերջից: