Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
-Պարո'ն Խաչատրյան, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինեն նախագահական այս ընտրությունները:
-Բարձր որակի, 2008թ. եւ 2012թ. ընտրությունների որակից դեռ մի բան էլ ավելի որակով ընտրություններ կլինեն:
-Իսկ մասնակցության ցուցանի՞շը, չե՞ք կարծում, որ ցածր կլինի:
-Մասնակցության ցուցանիշը եւս բարձր կլինի:
- Նայելով առաջադրված թեկնածուներին` կարելի է ասել, որ այս ընտրությունները լինելու են ամենաոչմրցակցայինը: Դուք համամի՞տ եք տարածված այս կարծիքին:
-Մրցակից, ոչ մրցակցային ես չգիտեմ, բայց ես գիտեմ, որ այս ընտրություններն անց են կացվելու շատ փայլուն, բարձր մակարդակով, առանց որեւէ բանի, որովհետեւ հանրապետության նախագահը որեւիցե խախտման կարիք չունի, ինքը դրա խնդիրը չունի եւ իրա կողմից շատ խիստ հանձնարարված է, որ ընտրությունները լինեն թափանցիկ, մաքուր, արդար:
-Չե՞ք կարող ասել` այս ընտրությունները մրցակցայի՞ն, թե՞ ոչ մրցակցային են լինելու:
-Ես չեմ կարծում, որ հանրապետության նախագահը մրցակից ունի:
-Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Հրանտ Բագրատյանի հետ առաջին տեղի համար պայքարելու խնդիր չունի՞:
-Ես հո բախտագուշակ չեմ, որ ասեմ, թե որ մեկը կլինի երկրորդ տեղ` 3-5 տոկոս հավաքած: Օրը կգա, բարին էլ` հետը, ժամանակը կգա` կտեսնենք, թե ով կգրավի երկրորդ տեղը, ով երրորդ:
-Անվերապահորեն վստա՞հ եք, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է, եթե, իհարկե, չլինի ֆորս-մաժորային իրավիճակ:
-Ոչ միայն ես եմ վստահ, այլ բոլոր սյունեցիները, եւ ազգովի ենք վստահ, ինչի մասին ա խոսքը, խի դու վստահ չե՞ս:
-Վստահ եմ, դրա համար էլ ասում եմ, որ միակ ինտրիգը մնում է այն, թե ով կգրավի երկրորդ հորիզոնականը:
-Դե հիմա ասենք, թե երկրորդ հորիզոնականը լինի 3 տոկոս կամ 4 տոկոս, ի՞նչ ա դա տալու:
-Այստեղից` եզրակացություն, որ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, ուժեղ, լուրջ մրցակից չունի Սերժ Սարգսյանը:
-Դրա համար էլ ես Ձեզ ասացի, որ այս ընտրությունները լինելու են փայլուն, որովհետեւ գործող նախագահը խնդիր չունի, ամեն ինչ լինելու է շատ նորմալ, բարձր մակարդակի... Հիմա ում հետ պետք ա մրցակցային լինի, տենց թեկնածու չկա, որ մտածենք, թե մրցակցային կարա լինի:
- Ձեզ համար ընդունելի՞ է, որ էպոագետը, կարատեիստը, գործազուրկներ երկիրը ղեկավարելու հավակնություններ ունեն:
-Հիմա էս ա, մենք էս ենք, էդ ա, էդ մարդիկ են, ուրիշ ինչ կարող եմ ասել: Մենք չենք ուզում համախմբվել, չենք ուզում հասկանալ մեր վտանգը, հասկանալ, որ մենք ամրապնդվելու, հզորանալու խնդիր ունենք, եւ այ էս վիճակն ա, երբ էպոսագետ, կարատեիստ, այգեպան, սաղ ուզում են նախագահի թեկնածու դառնալ: Դարերի խորքից եկած խնդիր ա, երբ միշտ հաջողություն չենք ունեցել եւ միշտ տխուր պահեր ենք ունեցել, որ միշտ այդպիսի մարդկանց հետ ենք գործ ունեցել:
-Այսինքն, ըստ Ձեզ, ճիշտ կլինե՞ր, եթե չառաջադրվեին կամ հիմա իրենց թեկնածությունը հանեին:
-Ինչ խոսք, որ հանեին ավելի լավ, գոնե իրենք իրենց ընտանիքում իրենց հարգանքը կպահեին: Ամեն մարդ առաջին հերթին պարտավոր է իր ընտանիքին հաշվետու լինել, իր երեխեքին, որ իր հարգանքը պահի:
-Սյունիքում քանի՞ տոկոս ձայն կհավաքի գործող նախագահը:
-ՕՐԸ ԿԳԱ` ԿՈՐՈՇԵՆՔ: Ժողովրդի վստահության քվեն տալուց հետո կտեսնենք, հիմա ես ինչ ասեմ, ես հո չեմ կարող բախտ նայել ու ասել` 80 կամ 90 տոկոս:
Ագնեսա Խամոյան