կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-07 16:00
Տնտեսական

Գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու քայլերը հուսադրող են. Գագիկ Խաչատրյան

Գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու քայլերը հուսադրող են. Գագիկ Խաչատրյան

 

Այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  ս.թ. հուլիսի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի ակտիվ, համակարգված միջոցառումներ է իրականացնում հարկային դաշտում՝ բոլոր տնտեսվարողների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու, այդ թվում բոլոր գործարքների համար փաստաթղթավորման պահանջներն իրականացնելու նպատակով:


Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ամփոփելով  երկրի տնտեսության զարգացման 2014թ. անցած 7 ամսվա արդյունքը, նշել է , որ տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 3.4 տոկոս:

 

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկաբյուջետային միջոցառումներից նախարարը թվարկել է ս.թ. հունվարի 1-ից 1 տոկոս շահութահարկի նվազագույն գումարի վճարման պահանջի վերացումը, ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրումը և այլն:

 

Այնուհետև Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Դրանք արդեն իսկ հուսադրող են. հուլիս ամսվա ընթացքում ինքնահայտարարագրման միջոցով ճշգրտվել են շուրջ 550 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ, ավելի քան 600 գործատուներ ճշգրտել են իրենց աշխատողների թվաքանակը կամ աշխատավարձի չափերը, ընդհանուր առմամբ բարելավվել է փաստաթղթաշրջանառության մակարդակը: