Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումներ հոսում են հիմնականում Ռուսաստանից և Գերմանիայից. դրանք առավելապես ուղղվում են հանքարդյունաբերության և էներգետիկ ոլորտներ, սակայն այս տարվա ընթացքում մի շարք կազմակերպություններ, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, անվտանգային խնդիրները, իրենց գումարները հանել են Հայաստանից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Այդ գումարների տեղը լրացրել-համալրել են ռուսական ներդրումները, և Հայաստանի ներդրումային կախվածությունն էլ ավելի է մեծացել այդ երկրից։ Սա մտահոգության առիթ է տալիս, որովհետև, եթե ուզում ենք ունենալ բազմավեկտոր տնտեսական քաղաքականություն, սա իրոք խնդիր է», – ասաց տնտեսագետը։
Սուրեն Պարսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է ահազանգ լինի տնտեսության համար, հատկապես, եթե կառավարությունը հայտարարում է, որ տնտեսությա մեջ պետք է ավելացնի արտադրողականությունը և արդյուանվետությունը։
Տնտեսագետը շեշտեց՝ Թուրքիայի և Վրաստանի տնտեսությունների հետ համեմատած՝ տարածաշրջանում Հայաստանի տնտեսությունն ամենաանբարենպաստ վիճակում է։
«Ակնհայտ է, որ Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցային առավելություններն ու կարողությունները»,- ասաց Սուրեն Պարսյանը։