Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստերի դահլիճից հեռացող Մհեր Սեդրակյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ոչ իշխանական ուժերի հանրահավաքների վերաբերյալ: Այդ պահին Մհեր Սեդրակյանին ողջունելու համար մոտեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն եւ, երբ տեղեկացավ, որ լրագրողները ոչ իշխանականների հանրահավաքի վերաբերյալ հարցեր ունեն, արագ հեռացավ: Մհեր Սեդրակյանն էլ հայտարարեց, որ ինքը հանրապետությունում չի եղել ու ոչ մի բանից տեղյակ չէ: «Չգիտեմ` ինչ հանրահավաք ա, ինչի համար ա, ով ինչ ա խոսացել»,- ասաց նա:
Երբ լրագրողները հուշեցին, որ ոչ իշխանական երեք ուժերի ներկայացուցիչներից ոմանք հանրահավաքների ժամանակ բարձրացնում են իշխանափոխության հարցը, չլսելով հարցը մինչեւ վերջ, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. «Ես տենց հարցերին չեմ կարա պատասխանեմ, էդ հարցերը իմաստուններին տվեք»
Դիտարկմանը, թե ստացվում է, որ ինքն իմաստուն չէ, բայց Ազգային ժողովի պատգամավոր է, Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Դե ես իմ գործի մեջ եմ իմաստուն»: «Դա ո՞ր գործն է»,- հետաքրքրվեցինք: «Որ ձեր հարցերին չպատասխանեմ»,- հակադարձեց նա: