կարևոր
1684 դիտում, 1 օր առաջ - 2025-03-31 17:45
Հասարակություն

Մենք ընդդիմադիր թեկնածուներով միացել ենք և սպասում ենք Մարտուն Գրիգորյանի պատասխանին․ կարող ենք նստել, քննարկել ու պայմանավորվել․ Վարդան Ղուկասյան

«Գիտեմ, որ Ռուբենն արդեն հայտարարություն է արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում, Կարենը՝ նույնպես։ Ես իրենց հետ կբանակացեմ, կքննարկեմ, ընդհուպ, կցանկանայի, որ իրենցից և աշխատանքի հարց լուծվեր, եթե տեսնեմ իրենց ծրագրերը, որոնք իմ ծրագրում չկան, պատրաստ ենք ի շահ քաղաքի կատարել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանին, կարող ենք նստել, խոսել, բանակցել, ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցները ուզեցան խառնել Գյումրի քաղաքը, ես ասել եմ, որ թշնամի չունեմ իմ երկրում»,-ասաց Ղուկասյանը՝ ավելացնելով, որ լսել է, Մարտուն Գրիգորյանն ասել է՝ ամեն ինչ անելու են, որ ՔՊ-ն Գյումրիում չանցնի»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Ղուկասյանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։