Միասին կարող ենք
կարևոր
1000 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-06 22:17
Քաղաքական

Մեր ընտրողների ձայները չեն կորչելու. միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին․ Արմեն Աշոտյան

Մեր ընտրողների ձայները չեն կորչելու. միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Գալիք ընտրություններին Հանրապետականի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում։ 

Ա) էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը։

Բ) Հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած նախկինները խանգարում են իշխանափոխություն անել։

Գ) Քաղաքական դաշտում սեփական «ես»-ը, նեղ կուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք։

Դ) Եվ վերջապես այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրապետականները և մեր համակիրները, գրեթե առանց բացառությունների, պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին:

Այսինքն՝ մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»։