|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հոկտեմբերի 21-ին տեղի են ունենալու Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Այս պահին միակ առաջադրված թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է ` Սևակ Միքայելյանը. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արամայիս Պողոսյանը:
«Նա երեկ է առաջադրվել, առաջադրված այլ թեկնածուներ դեռ չկան»,- ասաց նա:
Միքայելյանն ինքնաառաջադրվել է:
Քաղաքապետի թեկնածուների առաջադրման ժամկետը սեպտեմբերի 26-ից 30-ն է:
Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքի քաղաքապետ` ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հրաժարական էր տվել: