|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի ուսուցիչները հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում, եթե առաջանա նման անհրաժեշտություն: Մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Մենք հավաքագրել ենք և տիրապետում ենք, թե հիմա մոտավորապես քանի արցախցի ուսուցիչ կա Հայաստանում: Նրանք շարունակում են հաշվառվել նախարարության տվյալների բազայում: Եվ այն դպրոցներում, որտեղ կառաջանա ուսուցչի խնդիր, մեր ուսուցիչները ներգրավվելու են և դասավանդելու են Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համապատասխան կաբինետներից: Այսինքն, միասնական և կենտրոնացված ձևով է լինելու Արցախի ուսուցիչների դասավանդումը»,-ասաց Ղարախանյանը:
Նա շեշտեց, որ բոլոր ջանքերը պետք է համատեղել, որպեսզի կրթության ոլորտում նահանջ ու պարտություն չլինի: «Մենք մեր դաշտում կերտում ենք մեր պատմությունը, պետք է թիկունքում ճիշտ և գրագետ ձևով տանենք բոլոր աշխատանքները»,-նշեց Ղարախանյանը:
Նախարարի խոսքով՝ այս ընթացքում շատ հետաքրքիր կրթական նախաձեռնությունների առաջարկներ են ստացել: Առաջիկայում ուսուցիչների վերապատրաստումներ կանցկացվեն: «Կան տարբեր հոգեբանների խմբեր, որոնք տարբեր տեղեր են այցելում և աշխատում են Արցախից եկած երեխաների հետ: Ամեն ինչ այստեղ արվել է, որ երեխաներն իրենց պաշտպանված զգան»,-ասաց Ղարախանյանը:
Հայաստանում ապաստան գտած արցախցի դպրոցականները և նրանց կրթական կարիքները հաշվառվում են: Արցախցի դպրոցականների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի: