|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
2013-ին կարդիականացվեն Ալավերդու, Աբովյանի եւ Բերդի բժշկական կենտրոնները, իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ ունեցող բուժկենտրոն: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նախարարը նշեց, որ շարունակելու են մարզերի համաչափ զարգացման ծրագիրը, եւ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի մարզերից հիվանդները չգան Երեւան:
«Օգոստոսի 1-ի իմ հրամանով` մարզերում մեկ նորմալ /չբարդացած/ ծննդի համար հատկացվող գումարը հավասարեցվել է Երեւանի ծննդատներում գործող գներին. դրանով 115 մլն դրամ լրացուցիչ գումար է ուղղվել մարզային ծննդատներ: Սակայն մարզի բնակչին մարզում բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է նաեւ նեղ մասնագետներով ապահովել մարզային հիվանդանոցները»,-ասաց Դումանյանը:
Ըստ նրա` եթե նախկինում բյուջեի 70 տոկոսը հատկացվում էր Երեւանի հիվանդանոցներին, իսկ 30-ը` մարզերի, ապա եկող տարի Երեւանի հիվանդանոցներին կհատկացվի գումարի 60 տոկոսը, իսկ մարզերին բաժին կհասնի 40 տոկոսը: