|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Տեղեկացրել էինք, որ Արմավիրի բժշկական կենտրոնում շարունակում են բուժում ստանալ մի շարք երեխաներ` նույն գանգատներով` սրտխառնոց, փորլուծություն: Yerkir.am-ին օրեր առաջ տեղեկացրել էին, որ հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում աղիքային վարակով բուժում է ստանում 15 երեխա:
Այսօր հիվանդանոցի բժշկուհի Լուսինե Զաքարյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շաբաթ օրը ևս երկու փոքրիկ է տեղափոխվել հիվանդանոց` դարձյալ աղիքային վարակով: Ըստ նրա` երեխաների որոշ մասն այսօր դուրս կգրվի:
Նշենք նաև, որ դեռ նախորդ շաբաթ ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանն այցելել էր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Նախարարը հանձնարարել էր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանել մանկական ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու համար: