|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տեղեկացրել էինք, որ ՌԴ Տուլայի շրջանի Ուզլովսկի շրջանի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:
Կիրեևսկի բուժկենտրոնից Yerkir.am-ին տեղեկացրին, որ իրենց մոտ է տեղափոխվել 13 տուժած:
«Բոլորին տեղում օգնություն ենք ցուցաբերել և հետազոտել: 5 մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք` Կարեն Սաֆարյան Աշոտի /ծնվ. 1985 թ./, Ասրյան Ապրես Ռուբենի /ծնվ. 1966 թ./, Անտոնյան Ռադիկ Աշոտի /ծնվ. 1972 թ./, Սարգսյան Գայանե Վելիկի /ծնվ. 1952թ./: Նրանք տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են ստացել, բոլորը վիրահատվել են: Նրանց մոտ, բարեբախտաբար, բացասական դինամիկա չի արձանագրվել»,- տեղեկացրին հիվանդանոցից:
Հավելեցին նաև, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվողներից երկուսի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդանոցում գտնվող մյուս` 8 տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատում եմ միջին ծանրության:
Հիշեցնենք, որ Նովոմոսկովսկի և Ուզլովսկու բուժկենտրոն տեղափոխվածների մասին նույնպես հիվանդանոցից հավաստիացնում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: