կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 11:31
Հասարակություն

Վթարված ավտոբուսից Նովոմոսկովսկի բուժկենտրոն տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում

Վթարված ավտոբուսից Նովոմոսկովսկի բուժկենտրոն տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում

Տեղեկացրել էինք, որ ՌԴ Տուլայի շրջանի Ուզլովսկի շրջանի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը: Վթարից տուժածներից 6-ին (Հարությունյան Գայանե Գրուստանի (ծնվ. 1975 թ.), Գալստյան Արարատ Արմենի (ծնվ. 1992 թ.), Թադևոսյան Սելան Սերոժի, Կոսոբողլյան Գարիկ Արմենի, Չապորյան Քնարիկ, Ռումակյան Ժորա Արայի (ծնվ. 1978 թ. )) տեղափոխել էին Նովոմոսկովսկի բուժկենտրոն:

Yerkir.am-ի հետ զրույցում բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Պավել Ալեքսանդրովիչը նշեց, որ իրենց մոտ գտնվողների կյանքին վտանգ չի սպառնում.: «Բոլոր` 6 տուժածների վիճակը գնահատվում է բավարար»,- ասաց նա: