|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես էլ առանձին ասուլիս չի հրավիրել ու լրագրողների հետ նման ձևաչափով չի շփվել: Սա ուշագրավ է այն առումով, որ նա իր բոլոր գործողություններում, անգամ հագուկապով, փորձում է նմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը տարեկան առնվազն մեկ անգամ մեծ ասուլիս է անցկացնում. գրում է «Ժողովուրդը»:
Ինչո՞ւ Ս. Սարգսյանն ասուլիս չի հրավիրում: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արգումանյանը պատասխանել է. «ՀՀ նախագահը պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես` վերջին տարիներին, մի քանի տասնյակ ասուլիսներ ու հարցազրույցներ է ունեցել ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ: Նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները` կարծում եմ ասուլիսներն և հարցազրույցներն ավելի հաճախակի կլինեն»:
Թերթը նշում է, որ նշված ասուլիսները տեղի են ունեցել օտարերկրյա հյուրերի հետ միասին, և դրանց ընթացքում մեկ-երկու «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցի ներկայացուցչի է հնարավորություն ընձեռվել` հարց տալու: