Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժեց Մատաղիսի զորամասում ծառայած զինվորներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի արդարացման դատավճռի դեմ զինվորական դատախազության և սպանված զինվոր Ռոման Եղիազարյանի մոր՝ տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքը:
Դատարանը Շիրակի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողեց անփոփոխ: Հրապարակված վճիռն ուրախացրեց արդարացվածների հարազատներին: Նրանք բացականչեցին, որ արդարություն կա, իսկ սպանված զինվոր Ռոման Եղիազարյանի մայրը` Գոհար Մելքոնյանը, հայտարարեց, որ սեփական ձեռքերով է սպանելու արդեն նախկին մեղադրյալ Ռազմիկ Սարգսյանին: ՆԱ ասաց, որ անպայման դիմելու է Վճռաբեկ դատարան և բոլոր հնարավոր ատյանները, որպեսզի վերականգնի արդարությունը:
Մեղադրող կողմը և տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իրենց վերաքննիչ բողոքներում հիմնական շեշտը դրել էին նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա, որն, ըստ նրանց, լիովին ապացուցում է ամբաստանյալների մեղքը: Մեղադրող կողմը միջնորդել էր բեկանել դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ՝ Ռազմիկ Սարգսյանին դատապարտելով 7, իսկ Մ.Սերոբյանին ու Ա.Զալյանին՝ 8-ական տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ երեք երիտասարդները, ովքեր մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղում իրենց ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ, 2012-ի դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով արդարացվել են: