կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-15 18:18
Իրավական

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքը բավարարվեց մասնակի, պաշտպանների բողոքը մերժվեց

 Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքը բավարարվեց մասնակի, պաշտպանների բողոքը մերժվեց

ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ որոշեց մասնակի բավարարել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը, բեկանել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և այն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ 

Հիշեցնենք՝ վերաքննիչ քրեական դատարանի՝ օգոստոսի 13- ին  կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոք էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները։

Դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ որոշումն ամբողջությամբստանալուց հետո կկարողանա կարծիք հայտնել,  և որ առաջին տպավորությունը բացասական է: Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է` դիմեն Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան, ասաց, որ շատ հավանական է: Ալումյանի խոսքով` բացի պաշտպանների փաստարկներից, ՀՀ երկրորդ նախագահը դատարանում անձամբ է ներկայացրել իր փաստարկները:

Հայկ Ալումյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի իրավական որակումը չի փոխվել, պարզապես մեղադրանքում բառերի քանակն է ավելացել: