Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2013/2014 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս նախագահի ծրագրային հայտարարությունն ազդարարում է 2013/2014 թվականների արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:
«Հարգելի տիկնայք և պարոնայք,
Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի 10-րդ հոբելյանական մրցաշրջանը, որին կմասնակցեն 2013/2014 թթ. մրցաշրաջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թիմերի մայր ակումբներն ու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները:
Նախորդ մրցաշրջանում առաջին անգամ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը անցում կատարեց խաղերի անցկացման աշուն-գարուն մրցակարգի` համաձայն ՀՖՖ Գործադիր կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշման: 2013/2014 թթ. մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունը ևս անցկացվելու է աշուն-գարուն մրցակարգով:
Նախատեսված է, որ նոր մրցաշրջանը կսկսվի 2013 թվականի օգոստոս ամսին, ուստի ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացը ընթանալու է փոփոխված ժամանակացույցով (նախորդ տարիներին ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը մեկնարկում էր մարտ-ապրիլ ամիսներին, այդ իսկ պատճառով ակումբների արտոնագրման գործընթացը սկսվում էր ավելի վաղ): Հարկ եմ համարում նշել, որ ակումբների վերահսկողության գործընթացը, որպես ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի բաղկացուցիչ մաս, ամբողջական կերպով կկիրառվի 2013/2014 թթ. մրցաշրջանից սկսած: Իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին, և կասկածից վեր է, որ Արտոնագրման բաժնի աշխատակիցները, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին` համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունն ապահովելու համար:
Տեղին է նշել, որ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ են անցնում ՈՒԵՖԱ-ի մասնագետների կողմից: Ավելին, նրանց հետևողական աշխատանքի շնորհիվ ս.թ. նոյեմբերի 19-ին Հայաստանում կազմակերպվեց ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և Ֆինանասական արդար խաղի բաժնի մասնագետի սեմինար-հանդիպումը ՀՖՖ Ակումբների գլխավոր քարտուղարների, արտոնագրման և ֆինանսական հարցերով պատասխանատուների հետ:
Միաժամանակ, ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ: Հավելեմ, որ ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացը նպաստում է ակումբների` ՈՒԵՖԱ-ի կողմից պահանջվող միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությանը և պրոֆեսիոնալ աշխատանքին:
Շարունակությունը կարդացեք ՀՀՖ կայքում