կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 16:16
Իրավական

«Հարսնաքարի» դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանի կինը «շաքա՞ր է ստացել»

«Հարսնաքարի» դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանի կինը «շաքա՞ր է ստացել»

«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված 6 կալանավորների պաշտպանները երկու օր առաջ են ստացել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը և այժմ պատրաստվում են դիմել ՀՀ վերաքննիչ դատարան:

 

Yerkir.am-ի հետ զրույցում գործով դատապարտվածներից Գարիկ Մարգարյանի մայրը` տիկին Նունեն, ով գործով մյուս կալանավորվածների ծնողների հետ ՀՀ նախագահի նստավայրի առջեւ շուրջ 15 օր նստացույց է անում, հայտնեց, որ իրենք դիմելու են բոլոր հնարավոր ատյաններին` արդարության հասնելու համար: Նա նշեց, որ հակառակ դեպքում իրենք  պատրաստ են հրաժարվել անգամ ՀՀ քաղաքացիությունից:

 

Նշենք, որ 15 օր առաջ գործով դատապարտվածների ծնողները նամակով դիմել են ՀՀ նախագահին, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել:

 

Մեզ հետ զրույցում Գարիկի մայրը նաև պատմեց, որ ինքը ցանկացել է ժամանակին դիմել Ռուբեն Հայրապետյանին, սակայն որդին թույլ չի տվել` նշելով, որ նա դեպքի վայրում չի եղել և կապ չունի կատարվածի հետ:

 

«Դուք գիտե՞ք` ինչեր արեցին նրա գլխին: Արթիկից ավտոբուսներով մարդիկ բերեցին, Ռուբեն Հայրապետյանի տան դիմած պսակներ դրեցին: Ո՞վ գիտի, որ դրանց արածից Ռուբեն Հայրապետյանի կինը շաքար է ստացել»,- ասաց տիկին Նունեն:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: