|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հրապարակը» գրում է. «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է իր որդու և ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու համար «դարի հարսանիքն» անել: Նրա շրջապատում աստղաբաշխական թվերի մասին են խոսում, որը նա չի խնայում հարսանիքը կազմակերպելու համար, տեղական երգիչ-երգչուհիներով էլ չի բավարարվել, ի թիվս այլոց, հրավիրել է նաև իտալացի երգիչ Ալ Բանո Կարիզին։
Իսկ տաշի-տուշիի մասը կապահովեն Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Սպիտակցի Հայկոն, որոնք արդեն մի քանի օր է՝ փորձեր են անում Ավանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի դաշտում, որտեղ էլ օգոստոսի 28-ին կլինի հարսանիքը: Ի դեպ, ավանցիներն էլ են գոհ. այս առիթով Հայրապետյանն ասֆալտ է արել, լրացուցիչ լուսավորություն քաշել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։