Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:
Լրագրողը դատարանից պահանջում էր պարտավորեցնել պատգամավորին ներողություն խնդրել իրեն վիրավորելու եւ հայհոյելու համար, 1 միլիոն դրամ փոխհատուցում վճարել, նաեւ փակել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:
«Երկիր»-ի հետ զրույցում Գրիշա Բալասանյանը նշեց, որ այս որոշումն իր համար անսպասելի չէր, քանի որ մայիսի 27-ին կայանալիք նիստից 2 օր առաջ իր ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որ դատարանը ՀՔԾ-ից պահանջի Ռուբեն Հայրապետյանի բացատրությունները:
Իսկ դատարանը միջնորդությունը բավարարելու եւ ապացույցներն ապահովելու փոխարեն վճռի հրապարակման օր է նշանակել: «Սա փաստում է, որ դատավոր Աիդա Դավթյանը հակված չէր անաչառ, օբյեկտիվ եւ ամբողջական դատաքննություն անցկացնել»,- ասաց Գ. Բալասանյանը:
Սա առաջին դեպքն էր, երբ վիրավորանքի հոդվածով լրագրողը դիմում էր դատարան: Եվ այս վճիռը լակմուսի թղթի դեր կատարեց` ցույց տալով, թե իրականում ում համար են ապաքրեականացրել վիրավորանքի եւ զրպարտության հոդվածները. «Մինչ այժմ չկա մի նախադեպ, երբ լրագրողների դեմ պաշտոնյաների հայցերը մերժվեն»:
Գ. Բալասանյանը նշեց, որ վճիռը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում: