|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆեսբուքյան թեման թե' լրատվամիջոցների և թե' ժողովրդի համար թեժ քննարկման առարկա է դարձել, հատկապես` այն բանից հետո, երբ պետական պաշտոնյանները գրանցվեցին այս սոցիալական ցանցում:
ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը նույնպես անմասն չմնաց դրանից. «Ես չեմ տիրապետում «Ֆեյսբուքին», բայց եթե դա կհեշտացնի շփումն ու աշխատանքը, ապա հենց հիմա կհրահանգեմ զբաղվել դրանով»: Եվ հրահանգեց:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` «Ֆեյսբուքում» արած հայտարարությանը, որ բացակայող պատգամավորների հանդեպ պատիժ կկիրառի` աշխատավարձի պահում, Ռ. Հայրապետյանն ասաց. «Եթե խոսքը վերաբերում է ինձ պատժելուն, ապա մարդկանց խորհուրդ չեմ տա դա անել, որովհետև ով փորձել է` նրա հետ վատ բան է եղել»: ՀՀԿ պատգամավորը, սակայն, ողջունեց ԱԺ նախագահի որոշումը:
Ինչ վերաբերում է հաջորդ ԱԺ ընտրություններին թեկնածություն առաջադրելուն, ապա Հայրապետյանը համարում է, որ դա իր տեղը չէ, և եթե իրեն մնա, ապա ամեն ինչ կանի` չմասնակցելու համար: