կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-20 15:00
Արցախ

Մարտունիում մայրը վիժման նպատակով դեղ է ներարկել դստերը

Մարտունիում մայրը վիժման նպատակով դեղ է ներարկել դստերը
Օրերս ԼՂՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որդ դեռևս նոյեմբերի 27-ին Մարտունի քաղաքի Ավանեսյան փողոցի N տան բնակչուհի` 1957թ. ծնված Ա. Գ-ն («Մարտունու շրջբուժմիավորում» ՓԲԸ բուժքույր), դստեր` 1993թ. ծնված Վ. Մ-ի հղիությունը արհեստական եղանակով ընդհատելու նպատակով, տանը կաթիլային ներերակային սրսկման համակարգի միջոցով «Օքսիտոցին» տեսակի դեղամիջոց է ներարկել նրան, ինչի արդյունքում Վ. Մ-ն վաղաժամ ծննդաբերել է արական սեռի երեխա, որը նույն օրը մահացել է: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանության կայքը: