|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: «Փաստինֆո»-ն գրում է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվել հղի կին՝ «12 շաբաթական հղիություն, վիժման սպառնալիք» ախտորոշմամբ։
Նախնական տվյալներով՝ հղի կինը բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ամուսինները պետական համակարգի աշխատակիցներ են։ Ընտանեկան հարցերի շուրջ տանը վիճաբանել են, որի ժամանակ էլ ամուսինը ծեծել է հղի կնոջը:
Դեպքի մասին իրավապահներին հայտնի է դարձել բժշկական կենտրոնից, իսկ կինը հրաժարվել է հաղորդում ներկայացնել։