|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռոստովում սոցծառայության աշխատողները դատի են տվել 49-ամյա մի կնոջ, ով իր 16 տարեկան աղջկան բռնի կերպով երկու ամիս շարունակ փակի տակ է պահում. հաղորդւոմ է Lifenews-ը:
Աղջիկն ընդամենը ցանկացել է հանդիպել հոր հետ, ինչը զայրացրել է մորը, և նա դստերը փակել է իր սենյակում` չթողնելով տանից դուրս գալ, անգամ` դպրոց գնալ:
Աղջկա` երկար ժամանակ դրսում չերևալն առաջին հերթին անհանգստացրել է հարևաններին, ովքեր էլ դիմել են սոցծառայողներին: Վերջիններս հայց են ներկայացրել դատարան` մորը ծնողական իրավունքներից զրկելու համար: