|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նոյեմբերի 16-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի «Զովք» սուպերմարկետի մոտակայքում գտնվող շենքերից մեկի բնակիչ Լ. Ա.-ն, սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղեկություն է ստացվել, որ Լ. Ա.-ն բնակվում է Ազատության պողոտայի թիվ 12/2 շենքի 46-րդ բնակարանում:
Հրշեջ-փրկարարներն ազգականի տրամադրած բանալիով բացել են բնակարանի դուռը. պատշգամբի ներկառուցված պահարանի երկաթյա կառուցատարրից կախված հայտնաբերվել է 1986թ. ծնված Լ. Ա.-ի դին:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ` նրան տանը հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է ոստիկանություն և փրկարար ծառայություն: Ըստ տեղեկությունների՝ Լ. Ա-ն Facebook սոցիալական ցանցի միջոցով իր ընկերոջը տեղեկացրել է, որ ինքն ինքնասպան է լինելու: