|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեւանում այսօր՝ հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Արկադի Գ.-ն Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ` վարերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է ցուցաբերել, այնուհետեւ տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը մայր ու դուստր են, որոնք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։ Մայրը երեխային դպրոց տանելիս է եղել, եւ այդ ժամանակ տեղի է ունեցել ողբերգական վրաերթը։
Վարորդը փախուստի չի դիմել, մեղայականով ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին։