Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, իհարկե, վստահ է եղբոր հաղթանակի հարցում. այս մասին Լեւոն Սարգսյանը հայտնեց Yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում եւ ընդգծեց, որ ուժեղ կամ թույլ մրցակիցների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ առաջադրումները դեռ չեն սկսվել, եւ ամեն ինչ վերջնականապես պարզ չէ:
Ըստ Լեւոն Սարգսյանի` Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց, որովհետեւ հասկացավ, որ չի կարող մրցակցել Սերժ Սարգսյանի հետ: «Ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել: Եթե դուք համոզված լինեք ձեր հաջողության մեջ, հետ կքաշվե՞ք: Իհարկե` ոչ»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, որ եթե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, կարո՞ղ է ուժեղ մրցակից լինել Սերժ Սարգսյանի համար, նախագահի եղբայրն արձագանքեց. «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ոչ այդքան»: Չնայած սրան` Լևոն Սարգսյանը չի շտապում հայտարարել, որ ուժեղ մրցակից չի լինի, քանի որ առաջադրումները դեռ չեն սկսվել եւ չեն ավարտվել: «Բայց չեմ կարծում, որ իրենից (Սերժ Սարգսյանին նկատի ունի-խմբ.) ուժեղը կլինի, որովհետեւ խորհրդարանական ընտրությունների նախադեպն ունենք»,- հայտարարեց նա: