|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Էդիկ Անդրեասյանը «Հրապարակում» գրում է.
«Մեր առջև է մեր նորանկախ երկրի պատմությունը, և այդ պատմության սնանկությունն են փաստում գիտե՞ք ովքեր` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Նրանք իրենց պահվածքով ապացուցում են, որ իրենք կարող են նախագահ դառնալ, եթե Գագիկ Ծառուկյանը լինի իրենց կողքին, որ իրենք կարող են երևալ, եթե շրջապատված լինեն օլիգարխիայով, լինեն օլիգարխիայի ընտրյալը:
Ժողովուրդը մանրադրամ է միայն, որի սուրբ պարտականությունն է դարձել այս կամ այն փողատերերի ցուցումով, նայած ինչ է ասում փողատերը, թերթիկ գցել քվեատուփի մեջ Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչաևյանի և կամ Սերժ Սարգսյանի օգտին: Այն տպավորությունն է, որ նախկին ու ներկա նախագահները դարձել են իրենց իսկ խաղի զոհերը»: