կարևոր
2029 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-02 15:10
Քաղաքական

Ովքեր պայքարի պատասխանատվություն են վերցրել, դարձել են սխալ, իսկ ովքեր կարող էին, բայց չեն օգնել, դարձան ճի՞շտ․ Սաղաթելյան

Ովքեր պայքարի պատասխանատվություն են վերցրել, դարձել են սխալ, իսկ ովքեր կարող էին, բայց չեն օգնել, դարձան ճի՞շտ․ Սաղաթելյան

«Վերջին երեք տարվա մեջ  ընդդիմությունը հանդես է եկել մի քանի նախաձեռնություններով։  Երբ ասում են՝  ծրագիր, թեկնածու չեք առաջարկել ,  հիշեցնեմ՝  Հայրենիքի փրկության շարժում․ պատերազմից հետո  ընդդիմադիր 17 ուժ համախմբվել է, ներկայացրել  են վարչապետի թեկնածու, ճանապարհային քարտեզ , լավ կամ վատ, ճիշտ, թե՝ սխալ, բայց հստակ ներկայացրել են , թե ինչպես պետք է ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերել, ինչպես պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն  և նպատակին հասնելու համար պրոցեսներն ինչպես ենք տեսնում»,- 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում  ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ընդդիմության պայքարին։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ընդդիմությունը երկրորդ փորձն արել է ընտրություններին․ «Ընտրությունների ժամանակ ներկայացրել ենք վարչապետի թեկնածու, երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ծարագիր՝ բոլոր մանրամասնություններով․ հասակությանը տրվել է այդ այլընտրանքը։ Երբ ասում են՝ դուք այլընտրանք չեք տվել, չեք ասում  ինչպես պետք է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերեք, ով պետք է լինի վարչապետի թեկնածու, առնվազն այսօրվա մեր խորհրդարանական ընդդիմության պլատֆորմը լավը չէր, թող հավանեին «Պատիվ ունեմ»-ինը։

Դիմադրության շարժում․ շատ հստակ հասարակությանն ասել ենք, որ այս մարդը  տանում է Արցախը հայաթափելու և Հայաստանը թրքացնելու ծրագիր։ Հրապարակել ենք մեր պատկերացումները, կոչ ենք արել ,դուրս ենք եկել , երկու ամիս  գիշեր-ցերեկ պայաքարել ենք, մեր կռիվը տվել ենք․․․ Բացթողումներ, սխալներ ունեցել ենք, բայց մենք մեր այքարի մեջ եղել ենք անկեղծ  ու ազնիվ։  Մեր ուժերը չի հերիքել, որովհետև, նորից եմ ասում, պայքարը չենք կարողացել դարձնել համաժողովրդական, համահայաստանյան  օրակարգ ։

ԱԺ-ում ելույթներից, խոսելուց բացի, հանդես ենք եկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք, այո, իշխանությունը մերժել է ։ Երբ  թուրք-ադրբեջանական «Շուշիի հռչակագրի»  դեմ այլընտրանք էինք ներկայցնում  խորհրդարան իրենք հերքում  էին, բայց մերժելով ցույց էինք տալիս, որ՝ ժողովուրդ սրանք ձեզ խաբում են,  սա է սրանց իրական դեմքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Մենք, առնվազն, երեք տարվա մեջ կոնկրետ քայլերով ու գործողություններով  հանդես ենք եկել, փորձել ենք սրանց հեռացնել ու փոխել իրավիճակը, հիմա ցանկալի արդյունքը չունենք․ ո՞րտեղ ենք սխալվել, ի՞նչը պետք է ավելի արդյունավետ անենք,  որ չենք արել ,ինչո՞ւ իրական անկեղծ ու ամբողջական համամբում չի եղել , այս խնդիրներն ընդդիմությունը, առնվազն, իր ներքին  հավաքների ժամանակ լրջորեն պետք է քննարկի»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի  Գերագույն մարմնի ներկայացուցիչը։

Իշխան Սաղաթելյանը նաև խոսեց նվիրյալ պայքարողների վրա շարունակ ցեխ շպրտելու արատավոր երևույթից։

«Նրանք, ովքեր  հարվածներն ընդունել են, պայքարի պատասխանատվությունն են վերցրել, դարձել են սխալ, իսկ նրանք, ովքեր կարող էին օգնել, բայց չեն օգնել, ովքեր մի բան պետք է անեին՝ չեն արել, ովքեր այս պայքարից հրաժարվել են տարբեր պատճառներով, դարձան ճի՞շտ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։