Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխանին, նրան ասել է՝ հանդիպում կլինի մի պայմանով, որ հետո հայտարարվի Փաշինյանի հրաժարականի մասին և ընտրությունների կոնկրետ օրը։ Թեև միջնորդավորված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և այդ մասին ԲՀԿ ղեկավարը պարտավորվել է հայտարարությամբ հանդես գալ, բայց Փաշինյանը դեռ ծանրութեթև է անում՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ ձգի և կրկին հետաձգի։
Ի դեպ, իմքայլական պատգամավորների հետ կիրակի օրը ունեցած հանդիպման ժամանակ նա ասել է՝ պատրաստվում ենք ընտրության, բայց ժամկետների մասին խուսափել է խոսելուց։ Թեև իշխանական կուլիսներում արդեն օր է նշվում՝ հունիսի առաջին շաբաթը։ Վարչապետը հպանցիկ անդրադարձել է թիմի մտահոգություններին, թե ինչպես են այս իրավիճակում քարոզարշավ անելու, ինչ են ասելու․ «Ինչ որ ասել ենք միշտ»։ Ապա հասկացրել է, որ ամեն մեկը պետք է աշխատի։ Նաև փորձելու են սեփական ընդդիմություն ձևավորել, օրինակ՝ մոտ օրերս կուսակցություն կբացի Վարազդատ Կարապետյանը»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: