|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Օրերս Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում կայացել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին շնորհված պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հանձնել է ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը Ժնեւի «Թոփալյան» հայկական դպրոցի տնօրեն Նեւրիկ Ազադյանին, դպրոցի ուսուցչուհիներ Հասմիկ Մելիքսեթյանին, Վալյա Դադոյանին, «Արաքս» խմբերգության պատասխանատու Դիանա Բոյաջյանին, Աառաուի հայկական համայնքի նախկին ղեկավար Կրիկոր Ելմայանին, ինչպես նաեւ «Գրանշան 2011» մրցույթի ոչ լատինական տառատեսակների գծով երկրորդ մրցանակի դիպլոմը Անտոն Ստուդերին։
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին հայ մշակույթի զարգացման, հայապահպանման գործում ունեցած ավանդի եւ հայանպաստ գործունեության համար: