Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած կարևոր ներդրման, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերած էական աջակցության և իրականացրած պատասխանատու, արհեստավարժ և հայրենանվեր աշխատանքի համար՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 16-ին պատվոգրեր է հանձնել 5 փրկարար ծառայողի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Մարտի 24-ից ԱԻՆ փրկարար ծառայողները ներգրավված են Պարետատանը կից «Զանգերի կենտրոն»-ի աշխատանքներում։ Վերջին երեք ամիսներին «Զանգերի կենտրոն»-ի գործառույթների իրականացմանը մասնակցել է ԱԻՆ 106 աշխատակից։ Ապրիլի վերջից իրավիճակի վերահսկողության խմբի աշխատանքներն արվում են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։
Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած կարևոր ներդրման, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերած էական աջակցության և իրականացրած պատասխանատու, արհեստավարժ և հայրենանվեր աշխատանքի համար՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունից Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր պատվոգրեր է հանձնել 5 փրկարար ծառայողի: Նախարարը շնորհավորել է պարգևատրվողներին՝ բարձր գնահատելով վերջիններիս ծառայությունը: Պարետատան աշխատանքներում ներգրավված ԱԻՆ համակարգի մյուս աշխատակիցներն արժանացել են ՀՀ պարետի շնորհակալագրերին։ «Ձեր աշխատանքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Անձամբ ես անընդհատ տեղեկացել եմ, թե ինչ է արվում, ով ինչպես է իրեն դրսևորում։ Այս պատվոգրերն օբյեկտիվորեն տրվում են այն մարդկանց, ովքեր աչքի են ընկել կազմակերպչական հարցերում»,- ասել է նախարարը»։