|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Օրերս Չինաստանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացած Չինաստանում ֆրանսերեն լեզվի տարվա փակման առիթով Պեկին ժամանած հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հանդիպումը Պեկինում բնակվող հայության հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը շուրջ 60 հայերի հետ մեկտեղ ներկա են գտնվել նաև «Համաշխարհային մտավոր խաղերին» մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող անվանի հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը: Ողջունելով հավաքվածներին` Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Ազնավուրին պատմել է Պեկինում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի մասին, որից հետո ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել իրենց մեծանուն հայրենակցին:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը ներկայացրել է իր կյանքից որոշ դրվագներ եւ պատմել տարբեր ժամանակներում հայտնի մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին: Կարևորելով հայապահպանման խնդիրները` նա հորդորել է երիտասարդներին երբեք չկտրվել արմատներից: «Դա է ուժ եւ կորով տալիս աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերին` դիմագրավելու ցանկացած դժվարությունների», - ասել է Շառլ Ազնավուրը: