կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 12:53
Աշխարհ

Ազնավուրը` Հայաստանին

Ազնավուրը` Հայաստանին

Երեկ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին։ Ստացված հասույթը փոխանցվել է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ասոցիացիային. Ֆրանսիայից տեղեկացնում է անկախ լրագրող Ժան Էքիյանը:

 

Համերգին ներկա են եղել պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

 

«Ես շնորհակալություն եմ հայտնում իմ երկու նախագահներին. նրանց ներկայությունը մեծ նշանակություն ունի մեր պայքարի համար»,- ասել է Ազնավուրը։

 

Համերգին մասնակցել են նաեւ հայ եւ ֆրանսիացի երաժիշտներ, այդ թվում՝ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը, Հասմիկ Պապյանը, Պատրիկ Ֆիորին,  Էլեն Սեգարան, կատակերգու դերասան Միշել Լիբը, Սեդա Ազնավուրը եւ այլք: