Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս քննարկման բուռն թեմա էր դարձել Գյումրիի Ասլամազյան քույրերի թանգարան-պատկերասրահի առաջին հարկի ճակատագիրը:
Ըստ շրջանառվող լուրերի` պատկերասրահի առաջին հարկը, Գյումրու քաղաքապետի որոշմամբ, հատկացվել է ինչ-որ կազմակերպության, և այն վերանորոգումից հետո ծառայելու է որպես բանկ:
Այսօր տեղում իսկությունը պարզելու նպատակով shirakcentre.org-ի լրագրողն այցելել է պատկերասրահ: Իսկապես, առաջին հարկի սրահների նկարները և այլ ցուցանմուշներ տեղափոխվել էին երկրորդ հարկ: Առաջին հարկամասը պատով առանձնացվել և փակ էր, իսկ բակում մի ամբողջ մեքենա տուֆ կար:
Պատկերասրահի տնօրեն, Գյումրու նկարիչների միության նախագահ Գարիկ Մանուկյանը կտրականապես հերքեց երկհարկանի պատկերասրահի առաջին հարկը մեկ այլ նպատակով օգտագործելու մասին լուրը` ավելացնելով, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռ վաղուց էր խոստացել վերանորոգել շենքը և հիմա, օգտագործելով ցուցահանդեսների միջև ընկած դադարը, կատարում է խոստումը:
Ի դեպ, Ասլամազյան քույրերի թանգարան-պատկերասրահի տնօրենի տեղեկացմամբ, նախորդ օրը ուշ երեկոյան նույն խնդրով հետաքրքրվել են նաև ՀՀ մշակույթի նախարարությունից:
«Մենք նույն քաղաքում ենք ապրում, երես երեսի ենք հանդիպելու, թաքցնելու բան չէ, որ ծածուկ պահենք»,- ասել է պարոն Մանուկյանը: