Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ տարվա մարտի 21-ին՝ Տիկնիների և տիկնիկագործների միջազգային օրը, Աբովյան 1/1 հասցում բացվեց տիկնիկների պատկերասրահ: Պատկերասրահում ներկայացված է ավելի քան 300 տիկնիկ, որոնց մեծ մասը պատկերասրահին է նվիրաբերել լոսանջելեսաբնակ Ալիս Նավասարգյանը:
Ուշագրավ էր այն հանգամանքը, որ շենքը, որի մի մասը զբաղեցնում էր տիկնիկների պատկերասրահը, պատմամշակութային արժեք ունի՝ կառուցվել է 1914-ին, որտեղ 1921թ. ապրել է նաև Հովհաննես Թումանյանը։
Օրերս Yerkir.am-ը քաղաքացիներից մտահոգություն ստացավ, որ պատկերասրահն այլևս չի գործում, փակվել է: Շենքի վրա, այո, հայտնվել էր գրություն՝ «Տրվում է վարձով», սակայն պատկերասրահից տեղեկացանք, որ ոչ թե փակվել են, այլ պարզապես տեղափոխվել:
«Այժմ գտնվում ենք Թումանյան 11 հասցեում: Արդեն շուրջ 6 ամիս է, ինչ տեղափոխվել ենք»,- ասացին պատկերասրահից:
Նշենք նաև, որ պատկերասրահը մայիսի 19-ին կմասնակցի Թանգարանային գիշերին: Մայիսի 18-ին` 10:00-ից 18:00-ն, իսկ մայիսի 19-ին` 18:00-ից 00:00-ն Հայաստանի և Արցախի 116 թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար: Մայիսի 19-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև 01:00-ն: