|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երկուշաբթի օրվանից կսկսվի Ավագ շաբաթը: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ տեր Տիրայր աբեղա Հակոբյանը հայտնեց, որ Պահքի վերջին շրջանը կոչվում է Ավագ շաբաթ, քանի որ Քրիստոսի երկրային կյանքի գործունեության վերջին 7 օրերն է ներկայացնում:
Ըստ նրա` Զատկի օրվան նախորդող շաբաթ օրը ճրագալույցի պատարագ է մատուցվում, և մարդիկ իրենց հետ եկեղեցուց մոմ են տուն տանում, ինչը խորհրդանշում է այն, որ մարդիկ Քրիստոսի լույսն են տուն տանում:
«Մինչ Ավագ շաբաթը, սակայն, մենք նշում ենք Ծաղկազարդը, այն հատկանշվում է մանուկների օրհնությամբ: Արմավենու փոխարեն ուռենու ճյուղերն ենք մենք ընդունում` որպես օրվա խորհրդանիշ, ինչպես նաև դատարկ ոստեր, ինչը խորհրդանշում է այն, որ մարդը դատարկ էր, և երբ Քրիստոս հայտնվեց, մարդը լցվեց Քրիստոսով»,- ասաց տեր Տիրայրը:
Նա նշեց նաև, որ Ավագ ուրբաթ` Քրիստոսի խաչելության օրը, ցանկալի կլիներ, որպեսզի Հայաստանում զվարճանքի վայրերը փակվեին:
Հարցին, թե արդյո՞ք իրենք նման կոչով հանդես եկել են, տեր Տիրայրը պատասխանեց` ոչ, բայց պատրաստվում են: