|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն անդրադարձավ ՓՄՁ-ների հարկային խնդիրներին: Նա նշեց, որ ՓՄՁ-ները հարկային բեռի պատճառով չէ, որ փակվում են:
«Փոքր և միջին սուբյեկտների շրջանառություններն աճում են, և դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականի շրջանառության հարկի շեմը կտրուկ բարձրացավ: Այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարկային բեռը ՓՄՁ-ի վրա կազմում է ոչ ավելի քան 1,5 տոկոս իրացման շրջանառություն: Սա աննախադեպ ցածր է: Նման պարագայում ՓՄՁ բիզնեսի բողոքը հարկային բեռից կամ այլ հանգամանքներից, կարծում եմ, հիմնավորված չէ»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ բացառվում է, որ ՓՄՁ-ները փակվեն հարկային բեռի պատճառով, նման հիմնավորումներն անհիմն են: ՊԵԿ փոխնախագահը վստահեցրեց, որ բիզնեսի փակման պատճառներն այլ են: Ըստ նրա` շատ գործարարներ փակում են իրենց բիզնեսը որոշ ժամանակ հետո այլ անվամբ բացում, դա էլ տպավորություն է ստեղծվում, թե ՓՄՁ սուբյեկտների համար լավ պայմաններ ստեղծված չեն, և նրանք ստիպված են փակել իրենց բիզնեսները: