Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եթե Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնա, ապա Դաշինքին չի ներքաշի Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մեջ. Washington Times-ին տված հարցազրույցում ասել է վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն:
«Մենք միակողմանիորեն պարտավորվել ենք ուժ չկիրառել, այս պատճառով ոչ մի կերպ խնդիր չենք ստեղծի ՆԱՏՕ-ի համար` 5-րդ հոդվածի կիրառման հարցում»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի ստեղծման պայմանագրի 5-րդ հոդվածում ասվում է, որ դաշինքի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամ երկրների վրա:
Բաքրաձեն նաեւ հավելել է, որ թեեւ Մոսկվայից հնչող սպառնալիքներին, Ռուսաստանի հետ հակամարտության շանսերն ավելի քիչ են, քան 2008-ի օգոստոսյան պատերազմից առաջ: Նա համոզված է, որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական զորքերի ներկայությունը չպիտի խորընդոտ լինի Վրաստանի`ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: